Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Քո միակ և ունիկալ «արժանիքը» բացարձակ անբարոյականությունն է

Քո միակ և ունիկալ «արժանիքը» բացարձակ անբարոյականությունն է
23.09.2025 | 11:19

Համազգային բեմում արյունարբու ծաղրածուությամբ չբավարարված և համաշխարհային dance floor -ում գեոպոլիտիկ հեշտապարի առաջնության վարպետը կրկին խոսում է երեք նախագահների հետ բանավեճի՝ իր հիվանդագին ֆանտազիայի մասին։

Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար՝ դու երեք նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես։

Նույնիսկ ինձ չարժես։

Անգամ բանավեճի ընդդիմախոսության համար դրական արժանիքներ են պետք։ Իսկ քո միակ և ունիկալ «արժանիքը» բացարձակ անբարոյականությունն է։

Քեզ կարող են օգտագործել Թրամպը, Պուտինը, Էրդողանն ու Մակրոնը: Դու «свой» ես «среди чужих» և «чужой - среди своих»։

Բայց նույնիսկ հասարակ ու նորմալ հայ մարդու համար այսքանից հետո ամոթ է քեզ հետ լուսանկար ունենալը, ուր մնաց՝ բանավիճելը։

Բայց ես, որպես դատական բժիշկ, զզվող չեմ։

Ու 10-րդ անգամ կկրկնեմ առաջարկս՝ արի հետս բանավեճի, ուղիղ եթերում, հավասար պայմաններով եւ առանց ոչնորմատիվ լեքսիկայի՝ խոստանում եմ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ